Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Արտաշես Մաիլյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Արտաշես Մայիլյանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ էր, որի անունը հանրությանը հայտնի է Սերժ Սարգսյանի քրեական գործով քննիչ:
Նշենք, որ Մաիլյանը ցանկանում էր դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, սակայն բացասական բարեվարքության համար չհաղթահարեց մրցույթը, որից հետո դատարանում «կռիվ է տալիս» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ։
Եվ ահա նախկին քննիչ Մաիլյանը այսօր Գլխավոր դատախազի կողնից նոր պաշտոնի է նշանակվել դատախազական համակարգում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































