Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը․ զենքը պարկի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես է Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանություն կատարող Թադևոս Հովակիմյանը պատրաստվել սպանել Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյաններին։

Հոկտեմբերի 13-ին Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող հողամասում հայտնաբերվել էին սպանված Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյանների մարմինները: Ու մինչ իրավապահները դեպքի վայրում գործողությոսւններն էին իրականացնում, Զովաշեն գյուղում եւս 2 անձանց սպանված գտան, որոնցից մեկը Աբովյանի բնակիչ Վահե Մարտիրոսյանն էր, մյուսը՝ Մարինա Մուշեղովնան:

Ամուսինները Հայաստան էին եկել Ռուսաստանից ՝ իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ են առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում՝ տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել է անծանոթ տղամարդ՝ հրացանով։ Տղամարդը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին և հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ․ նրանք պառկած էին նույն տաղավարում:

4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կալնավորվեց Արամուսի բնակիչ Թադևոս Հովակիմյանը: Վերջինս իրավաահներին հայտնել էր, որ 20 տարի առաջ իրեն Արամուսում ծեծել էին ու ինքը վրեժը լուծել էր Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյաններից։

ArmLur.am-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է սպանության գործով կալանավորված Թադեւոս Հովակիմյանը պատրաստվում: Սպանության օրը մաքրում է մեքենան, իր տան բակում գտնվող անսարք վիճակում գտնվող մեքենայի մեջ պահում պարկը, որի մեջ, ըստ լուրերի, եղել է զենք եւ փամփուշտ, որից հետո պարկի մեջ դրված զենքն ու փափուշտները տեղադրում է իր մեքենայի բեռնախցիկում:

Վերջինս ողջ օրը հետեւոմ է, թե ինչ շարժի մեջ են Գևորգ Ղազարյանը եւ նրա կինը: Ավելին, նկատում ենք, որ Գեորգ Ղազարյանը դաշտից գալիս է տուն, տան մոտակայքում գործողություններ իրականացնում ու կրկին հետ վերադառնում դաշտ:

Արդյունքում, սպանություն կատարող Թադևոս Հովակիմյանը վարում է մեքենան դեպքի վայր՝ Արամուսի դաշտավայր ու սպանում ամուսիններին:

Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը՝ Թադևոս Հովակիմյանը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես անմեղսունակ էր ճանաչել և նա կարող է խուսափել պատասխանատվությունից։

ArmLur.am լրատվականը զրուցել էր Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի տուժողի ներկայացուցիչ Գոռ Ալոյանի հետ։ Վերջինս պահանջում էր, որ սպանություն կատարողին կրկնակի փորձաքննության ենթարկեն, որպեսզի իրենց կասկածները ամրապնդվեն՝ արդյոք տղամարդը ունի առողջական խնդիրներ։ Արդյունքում փաստաբանի բողոքը բավարարվել է, և ՔՊ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանին կրկնակի փորձաքննության կենթարկվի։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս