
«Տիտանիկի» ուղևորուհու նամակը այսօր կայանալիք աճուրդում կարող է վաճառվել 150 հազար դոլարով:
Նամակը գրվել է Էսթեր Հարթի կողմից՝ նավի խորտակումից մի քանի ժամ առաջ. Հարթը Լոնդոնի բնակչուհի էր:
Նամակը թաքցված է եղել նրա ամուսնու բաճկոնի գրպանում, ով զոհվել էր «Տիտանիկի» խորտակման ժամանակ: Բաճկոնն ամուսինը կնոջն էր տվել, որպեսզի վերջինս կարողանար տաքանալ: Հարթն ու նրա 7 – ամյա աղջկան հաջողվել էր փրկվել, տեղեկացնում է BBC-ին: