«Մեծ յոթնյակը» հավանություն է տվել Ռուսաստանի դեմ սանկցիաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ յոթնյակի» երկրների խումբը իրենց պատրաստակամությունն են հայտնել Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականության համար Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ:
Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ նոր ֆինանսական սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթի:

Մեծ յոթնյակի ներկայացուցիչները համատեղ հայտարարության մեջ իրենց աջակցությունն են հայտնել Կիևին:
«Ռուսաստանը ժնևյան պայմանավորվածություններին չի հետևել»,- նշված է յոթնյակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Մոսկվան իր հնարավորությունները չի օգտագործում Ուկրաինայի հարավում երկիրը անկայուն վիճակի մեջ գցող պրոռուսական ակտիվիստներին կարգի բերելու համար:

Կիևը պնդում է, որ Դոնբասում ադմինիստրատիվ շենքեր գրավող ակտիվիստների շարքերում Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան: Մոսկվան այդ տեղեկությունները ժխտում է, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս