Armenian text to speach

7 ուղղություն՝ մեկ ճանապարհ․ «Միասնության թևերի» պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը այսօր՝ փետրվարի 17-ին, ներկայացրել է քաղաքական թիմի` Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը, որը ներառում է յոթ առանցքային ուղղություն։

Որո՞նք են մեր 7 անելիքները

  • Գտնել Հայաստանի «տեղը» համաշխարհային շուկայում

Մենք ասում ենք՝ խնդիրն այն  չէ, որ Հայաստանը տարածքով փոքր է կամ «անհարմար» աշխարհագրական դիրք ունի, այլ՝ որ վեր է ածվել սպառման վրա գոյատևող պետության` առանց զարգացած արդյունաբերության ու ենթակառուցվածքների։ Հետևաբար, մենք Հայաստանը դարձնելու ենք արտադրական, արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց՝ ստեղծելով  բազմաբևեռ տնտեսական կապեր և լոգիստիկ համակարգ։

  • Ստեղծել արդյունաբերական և արտահանելի տնտեսություն

Մենք ասում ենք՝ «որակյալ» տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել առևտրով և շինարարությամբ, պետք է արտադրել և արտահանել։ Հետևաբար, ստեղծելու ենք արդյունաբերական գոտիներ (կլաստերներ), որտեղ բիզնեսի ռիսկերը նվազելու են, ներդրումները՝ աճելու, խթանելու ենք մրցունակ արտադրանքի ստեղծումը՝ ինժեներիայի և տեխնոլոգիաների միջոցով։ Արդյունքում ունենալու ենք ոչ միայն աճ, այլ նաև տնտեսական անկախություն։

  • ՓՄՁ-ներին ներգրավել բորսայական հարթակներում

Մենք ասում ենք՝ փոքր և միջին բիզնեսը տնտեսության սոցիալ-տնտեսական ողնաշարն է, որովհետև ունի աշխատատեղ ստեղծելու, միջին խավ ձևավորելու, ինչպես նաև մարզերը զարգացնելու հեռանկարային ներուժ։ Հետևաբար, «ողնաշարը» շտկելու նոր միջոցներ են անհրաժեշտ․ ՓՄՁ-ների համար, բացի բանկային վարկերից, հասանելի են լինելու բորսայական հարթակները՝ որպես կապիտալի ներգրման այլընտրաքային միջոց։

  • Զարգացնել արժեթղթերի շուկան՝ այն հասանելի և գրավիչ դարձնելով քաղաքացիների համար

Մենք ասում ենք՝վերաիմաստավորելու ենք բաժնետիրական ընկերությունները՝ արժեթղթերը հասանելի դարձնելով քաղաքացիների անձնական ներդրումների համար։ Հետևաբար, արժեթղթերի շուկան բոլորի համար պետք է լինի գրավիչ և հասկանալի։ Վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունների շահույթը հարկվելու է վերջինիս բաշխման պահին, ինչը հնարավորություն է տալու ընկերությանը վերաներդրում անել՝ միաժամանակ կուտակելով կապիտալ։

  • Լիարժեքորեն օգտագործել Սփյուռքի տնտեսական ներուժը

Մենք ասում ենք՝ Սփյուռքի տնտեսական ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում, որովհետև գործել է բարեգործության մոդելը․ Սփյուռքը դիտվել է որպես դրսից օգնություն տրա մադրող կողմ, իսկ Հայաստանը՝ որպես մշտապես աջակցության կարիք ունեցող երկիր։ Հետևաբար, Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսության կառուցման համահեղինակ։  Սփյուռքն ունի կապիտալ, փորձ, շուկաների հասանելիություն, միջազգային կապեր, որոնք ներդնելու ենք Հայաստանի տնտեսության մեջ։

  • Առաջնորդվել հարկային նոր քաղաքականությամբ

Մենք ասում ենք՝ պետք է փոխել հարկման մոտեցումը, որովհետև փոխվում է տնտեսության մոդելը՝ սպառման վրա հիմնված տնտեսությունից դառնալով արտադրող և արտահանող։ Հետևաբար, որպես անցումային փուլ, նախևառաջ չեղարկելու ենք 2025թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները, որով ՓՄՁ-ների հարկային բեռը անհիմն բարձրացվել էր գրեթե կրկնակի։ Մենք շրջանառության հարկն անմիջապես, իսկ  ԱԱՀ-ն՝ աստիճանաբար փոխարինելու ենք վաճառքի հարկով։ Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով ներդրվելու է եկամտային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ, որի արդյունքում ՓՄՁ-երի համար կիրառվելու է եկամտային հարկի ավելի նվազ՝ 12% կամ 18% դրույքաչափ՝ ապահովելով համաչափ հարկային բեռ։  

  • Ներդնել թվային դրամ

Մենք ասում ենք՝ պետք է ներդնենք ազգային արժույթի երրորդ ձևը՝ կանխիկի և անկանխիկի հետ համարժեք և 1:1 փոխարկելի թվային դրամ, որի հիմնական նպատակը հանրային փողը վերահսկելի դարձնելն է։ Հետևաբար, օրինակ թվային դրամով պետական գնումները կատարելու դեպքում պետության նկատմամբ վստահությունը դառնում է հաշվարկելի, ոչ զգացմունքային՝

վերացնելով կոռոպցիայի ռիսկերը, ինչպես նաև տեխնիկապես կանխելով հանրային միջոցների հնարավոր արտահոսքն ու չարաշահումը։ «Գ»

 




Լրահոս