Armenian text to speach

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հունաստան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ի թղթակիցն Աթենքից՝ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան–Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանը և այլք։

Այցը հագեցած օրակարգով է լինելու։ Նախատեսված են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի, Խորհրդարանի նախագահ  Նիկիտաս Կակլամանիսի հետ։

Աթենքի առևտրաարդյունաբերական պալատում նախատեսված է հանդիպում Հունաստանի գործարար շրջանակի հետ։

ՀՀ նախագահը կհանդիպի նաև տեղի հայ համայնքին։

 




Լրահոս