Armenian text to speach

Մինչև 40 տարեկան դիաբետ ունեցող քաղաքացիներին կտրամադրվեն ինսուլինային գրիչ-անալոգներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մեզ հաջողվել է նաև 29-ից 40 տարեկան ինսուլինակախյալ մեր քաղաքացիների համար անվճար հասանելի դարձնել ինսուլինային անալոգները, ասեղները, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզի որոշման սարքերը»,- հերթական ձեռքբերման մասին լուրով` շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և նրանց ծնողների հետ հանդիպումը սկսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է ծրագիր, ըստ որի 29-40 տարիքային խմբում հաշվառված ինսուլինակախյալ շահառուները ևս կստանան 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ասեղներ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզի որոշման սարքեր. յուրաքանչյուր եռամսյակ 150 թեստ-երիզների:

Հանդիպմանը քննարկվել է նաև դեղապահովման հարցը, խոսվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի շատ բուժծառայությունների հասանելիության մասին:

Շահառուներն ու նրանց հարազատները բարձր են գնահատել շաքարային դիաբետ ունեցող երեխաների ու մեծահասակների համար պետական ծրագրերի վերջին տարիների շարունակական ընդլայնումը, վստահեցրել, որ պետական այս մոտեցման շնորհիվ վերջին տարիներին նկատելիորեն բարելավվել է իրենց կյանքի որակը:

Շուրջ երկու ամիս առաջ էլ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի ժամանակակից համակարգեր է տրամադրվել երեխաներին ու դեռահասներին:




Լրահոս