«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել: Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, եւ այդ շքերթը եւս դրան է ուղղված` հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժեւորում է մեր հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը եւ պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։ Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռեւս դեկտեմբերից, պաշտպանության նախարարությանը հրահանգվել է՝ զորամասերի բարետես զինվորներին, նաեւ՝ կին զինծառայողների հավաքագրել։ Եվ արդեն սկսել են նույնիսկ շքերթի փորձեր անել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:





























