Ռուսաստանը պետք է պահպանի իր դիրքերն Ուկրաինայում. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանը պահպանի իր դիրքերը Ուկրաինայում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով ուկրաինական զարգացումներին, այս մասին նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:

«Մենք էլ մտնում ենք Մաքսային միություն և մեզ համար կարևոր է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները», – նշեց նա:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ կարող են կիրառվել որոշ պատժամիջոցներ, որոնք Հայաստանի` ՄՄ անդամակցությունից հետ կազդեն նաև Հայաստանի վրա:

«Հետագա իրավիճակի սրումը պարզ կլինի առաջին երկու ամիսների ընթացքում», – նշեց քաղաքագետը:

Մանուկյանը նշեց, թե ներկայումս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են ռուս-ամերիկյան դիմակայությամբ: Միևնույն ժամանակ նրա կարծիքով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն այժմ քիչ հավանական է:

«Միևնույն ժամանակ Սիրիայի վրա ճնշում գործադրելով Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Ռուսաստանի տարածաշրջանային նկրտումները», – նշեց նա:




Լրահոս