Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ քրեական գործը ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ․ ինչ է նա արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել: Նա կրկին կանգնել է դատարանի առաջ:

ԱԺ ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում վարել է ավտոմեքենա: Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով’ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին’ ժամը 14:15֊ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում’ «Օրիգինալ ֆուդ»֊ի մոտակայքում վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը: Դատարանում Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանը նախկինում չի դատապարտվել և հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթով նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը ծանուցվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության և իրավական հետևանքների մասին, ինչպես նաև քննիչի, պաշտպան Մելանյա Սարգսյանի և մեղադրյալ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ կազմվել է արձանագրություն առ այն, որ մեղադրյալ Ավետ Արսենի Կոնջորյանը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը, պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով:

Արդյունքում, դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամ, չափով: 2. ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 /մեկ/ տարվա ընթացքում: 3. Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո վերացնել:

Դատելով իրավիճակից՝ ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվել ու դատապարտվելը դաս չի եղել ու նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս