
Այսօրվա մամլո ասուլիսում «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ աղանդավորական կառույցների գործունեությանը վերահսկող մարմին պետք է ստեղծվի. «Ամբողջ աշխարհում կա կրոնական ոստիկանություն, իսկ մեզ մոտ` ոչ: Բայց հաշվի առնելով, որ աղանդավորական կառույցները սպառնում են մեր ազգային անվտանգությանը, պետք է կրոնական ոստիկանության կառույց ստեղծվի»:
Պրն Ամարյանը նաև հայտարարեց, որ Եհովայի վկաները սկսել են թափանցել պետական մարմիններ` մասնավորապես իրավական, կրթական, առողջապահական ոլորտներ. կան փաստաբաններ, որոնք Եհովայի վկաներ են, ունենք Եհովայի վկա բժիշկներ, ուսուցիչներ, որոնցից մի քանիսը եկեղեցու պատմություն են դասավանդում դպրոցներում:
Սոնա Դավթյան