Armenian text to speach

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզման մեջ գտնվող անձանց են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Սյունիքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի: Նա 2025 թ․ դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության գործընկերների հետ, փետրվարի 13-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ․ դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Երևան քաղաքի Դանիել Վարուժան թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Բյուրեղավան քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նա Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ քաղաքի Տիգրանավան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 69-ամյա մի տղամարդ: Նա հունվարի 23-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք:




Լրահոս