Armenian text to speach

Ռուսաստանի և Կուբայի համագործակցությունը սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մերժում է այն մեղադրանքները, որ Մոսկվայի և Հավանայի միջև համագործակցությունը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, մենք կտրականապես մերժում ենք Ռուսաստանի և Կուբայի համագործակցության դեմ ուղղված անհեթեթ ակնարկները՝ որպես Միացյալ Նահանգների համար սպառնալիք ստեղծելու մեղադրանքներ», – ասել է Լավրովը Մոսկվայում՝ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի հետ հանդիպման ժամանակ։




Լրահոս