Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ էր անում ավագանու անդամը ԱԺ ներխուժածների հետ նոյեմբերի 9-ի գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեն շարունակում է փնտրել այն քաղաքացիներին, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի պատերազմի ավարտից հետո վրդդոված ներխուժել էին ՀՀ կառավարություն և ԱԺ: Նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, հրապարակային կոչերի, դեպքերով հարուցված է քրեական վարույթ եւ մի շարք անձիք տևական ժամանակ է, ինչ «դատարանի դռներն են»:

Վերոնշյալ օրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը եւս եղել է Ազգային ժողովի շենքում: Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե արդյոք նրան հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է նա զանգվածային անկարգությունների քրեական վարույթով թե ոչ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս