Արմավիան-ն եվ Չորրորդ ինքնիշխանությունը հաշտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրն ավարտվել է Արմավիա-ն ընդդեմ Չորրորդ ինքնիշխանություն թերթի գործով դատավարությունը:Կողմերը հաշտության համաձայնության են եկել. Չորրորդ ինքնիշխանություն-ը պարտավորվել է հերքում տպագրել, իսկ Արմավիա ընկերությունը հրաժարվել է զրպարտության, գործարար համբավն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար որպես փոխհատուցում 2 միլիոն դրամի պահանջից:Հիշեցնենք, Չորրորդ ինքիշխանությունե թերթը “Արմավիանե զենք է մատակարարել” վերնագրի ներքո, որում հղում կատարելով epress.am կայքին, գրել էր, թե Մոլդովայի ազգային բանակի հրամանատար Յուրի Դոմինիկը հայտարարել էր, որ զենք փոխադրելու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանակ ԻԼ-76 ինքնաթիռը պատկանում է Հայկական քաղաքացիական ավիաընկերությանը”:”Արմավիա”-ն հայցում նշել էր, որ թերթը բարեխղճորեն չի արտատպել այս լուրը` փոխել է վերնագիրը և լուրի կողքին տպագրել է “Արմավիա” ընկերության տարբերանշանով ինքնաթիռի լուսանկար:




Լրահոս