ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը։
Շամշյանի փոխանցմամբ Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, «Lexus» մեքենայի վրա առկա են կրակոցի հետքեր։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























