Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ կրակոցները 3-5 րոպե են տևել։Նրանք ն՛շեցին, որ սկզբում ձայնը լսելով կարծել են, թե տարածքի շինարարության ձայնն է, որից հետ շտապօգնության ազդանշաններ են լսել ու հասկացել են, որ կրակոցներ էին։ «Մարդկանց էին տանում ու տանում այս ինչ էր»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասած քաղաքացին։
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը։
Քնար Մանուկյան





























