«Արմենիա» ԲԿ-ի է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում է «Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալը։
Հիշեցնենք, քիչ առաջ հայտնեցինք, որ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը։
Շամշյանի փոխանցմամբ Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։





























