Հանրապետական հիվանդանոցից ArmLur.am-ին հայտնեցին, որ Աբելյան փողոցում կրակոցների հետևանքով 3 անձ վիրահատվում է, իսկ 2 անձի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով «Արմենիա» ԲԿ-ի է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է։
Դեպքի վայրում էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը և Քրեականի պետը։
Քնար Մանուկյան





























