Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բաց է եվրոպական միջուկային զսպման հարցերը քննարկելու համար՝ ընդգծելով, որ Գերմանիան չի ձգտում սեփական միջուկային զենքի։
2025 թվականի մարտի 5-ին իր հայրենակիցներին ուղղված իր ուղերձում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար, և դրա հետ կապված նա կոչ արեց քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործումը ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար։
«Ես ուզում եմ, որ մենք գոնե քննարկենք ֆրանսիական առաջարկը։ Արդյո՞ք ինչ-որ բան կստացվի, չգիտեմ։ Բայց ես կարծում եմ, որ ֆրանսիական կառավարության նման առաջարկը չի կարող պարզապես անտեսվել այս ժամանակներում», – ասել է Մերցը Machtwechsel փոդքասթի եթերում։























