
Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է մարզել «Մանչեսթըր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է The Times-ը:
Նշվում է, որ Կոնտեի գործակալն արդեն բանակցել է ակումբի ղեկավարների հետ և քննարկել մասնագետի տեղափոխության հարցերը:
«Յունայթեդ»-ի ղեկավարները արդեն կազմել են թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակը, որոնց թվում են նաև Լուի վան Գալը, Կարլո Անչելոտին և Դիեգո Սիմեոնեն: