Վերաքննիչը ուժի մեջ թողեց Ժամանակ-ի դեմ առաջին ատյանի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ Ստեփան  Միքայելյանի, քիչ առաջ մերժեց “Ժամանակ” օրաթերթի հիմնադիր “Սկիզբ Մեդիա”կենտրոն ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի վճիռը թողեց ուժի մեջ: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Թաթուլ Մանասերյանն ընդդեմ “Սկիզբ Մեդիա”կենտրոնի` պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ գործով մասնակի է բավարարել հայցապահանջը. պարտավորեցրել էր հերքել տեղեկությունների մի մասը, իսկ 2.5 միլիոն դրամից բավարարել էր 510 հազար դրամի չափով փոխհատուցումը: “Սկիզբ Մեդիա” կենտրոն ընկերությունը բողոքարկելու է վճիռը նաև Վճռաբեկ ատյանում: 




Լրահոս