Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում ԱԺ 2021–ի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2026–ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին որոշում կայացրեց։
Ըստ այդմ, 520,7 մլն դրամ գումար կհատկացվի ՔՊ–ին, «Հանրապետություն» կուսակցությանը, ԲՀԿ–ին և «Հայաստան» դաշինքին։
ՔՊ–ն կստանա 268.3 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 163,2 մլն դրամ, ԲՀԿ–ն՝ 50,4 մլն դրամ և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38.7 մլն դրամ։





























