Armenian text to speach

Ինչքա՞ն քվե է ստացել Տարոն Չախոյանը ՔՊ 1028 պատվիրակներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՔՊ անդամ Տարոն Չախոյանը ևս կուսակցության ներսում լուրջ աջակցություն չի ստացել։

Չնայած այն հանգամանքին, որ Չախոյանը մի քանի տարի է ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացներում և համարվում է ՔՊ-ի տեսանելի դեմքերից մեկը, նա 1028 պատվիրակներից ստացել է ընդամենը 204 քվե։

Արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրություններում Տարոն Չախոյանը հայտնվել է միայն 75-րդ հորիզոնականում՝ դուրս մնալով լավագույն 50-յակից։ Ըստ մեր աղբյուրների Չախոյանի 50-յակում չլինելը ՔՊ-ականների համար անսպասելի է եղել, քանի որ վերջինս ՔՊ-ի ամենաակտիվ քարոզիչն է համարվում:

ArmԼur.am-ը Տարոն Չախոյանից փորձեց պարզել, թե երբվանից է նա անդամակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ու արդյոք սպասելի էին արդյունքները, ինչին նա պատասխանեց․ «Ընդամենը 2-3 ամիս է, ինչ հանդիսանում եմ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ ու բնականաբար այս կարճ ժամանակահատվածում չեմ հասցրել կուսակցական լայն գործութնեություն ծավալել, ծանոթանալ կուսակցական գործընկերների հետ։ Սակայն անգամ այդ պարագայում ստացել եմ մեծաթիվ վստահության քվեներ, ինչի համար շնորհակալ եմ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության պատվիրակներին»,-հայտարարեց Չախոյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս