2025 թվականին Ռուսաստանից վտարվել է ավելի քան 70 000 օտարերկրացի, որոնք խախտել են օրենսդրությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
«Անցյալ տարի օրենսդրությունը խախտելու համար վտարվել է 72 000 օտարերկրացի։ Իհարկե, հարց է առաջանում` կարո՞ղ էինք տասն անգամ ավելի շատ արտաքսել։ Պատասխանում ենք` կարող էինք, եթե դրա համար էլի ֆինանսավորում լիներ», – Կոլոկոլցևն ասել է Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի փետրվարի 19-ի նիստի ընթացքում։





























