«Ընդերքի անխնա օգտագործումը օլիգարխների գործն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով էկոլոգիական ճգնաժամը շարունակվում է և խորանում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ  Կարինե Դանիելյանը:

«Մոլորակը կարծես վանում է մարդկությանը որպես տեսակ, որը խանգարում է իր գոյությունը: Ամենացավոտ խնդիրն այսօր ընդերքի օգտագործումն է: Դա և՛ իշխանության և՛ օլիգարխների ձեռքի գործն էր», – նշեց նա:

Դանիելյանի խոսքով, կառավարությունն ուներ ծրագրեր, որոնք եթե քայլ առ քայլ կատարվեն, ապա հաջողություններ կարող են գրանցվել:

«Թե որքանո՞վ նոր իշխանությունը կփորձի դա անել, չենք կարող ասել, քանի որ մինչ այժմ մեր հույսերն այդ առումով չարդարացան», – նշեց նա:

Դանիելյանի խոսքով, ցավոտ թեմաներից է նաև քաղաքաշինությունը, որի համար պայքարել են թե՛ իրենք, թե՛ երիտասարդները:




Լրահոս