Այսօր դեկտեմբերի 15-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ նրբանցքի 14 երկհարկանի սեփական տանը 3 հոգի մահացած անձինք կան:Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ շմոլ գազի հետևանքով այս տանը մահացել են տան անդամները՝ 33-ամյա Գրիշա Շանոյանը, 21-ամյա Նաիրա Գևորգյանը և 1-ամյա Հռիփսիմե Շանոյանը:Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխան մահացել է օրորոցի մեջ:
























