Այսօր դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանապետ՝ գեներալ լեյտենանտ, Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի տրամադրության տակ է վերցվել, ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Հովհաննես Հավհաննեսյանը, նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Արման Մելքոնյանը, վերջինս ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետի պաշտոնից: Ծաղկաձորի բաժանմունքի պետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության ԿՀԴՊ (6-րդ) գլխավոր վարչությունում: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ստեփանյանը ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնում որպես ՀԿԳ ավագ քննիչ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Տոնոյանը, նրա փոխարեն Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ է նշանակվել Սարիկ Դավթյանը, ազատվելով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Չարենցավանում բնակիչները ֆոտոլրագրողին պատմել են որ գոհ են ՀՀ ոստիկանապետի որոշումից որ Սամվել Տոնոյանը պաշտոնանկ է արվել: Հիշեցնենք որ ժամանակին Սամվել Տոնոյանի անունը Չարենցավանի բնակիչները կապում էին, Խալաֆյանի հայտնի գործի հետ:
Նոր պաշտոնանկություններ եվ նշանակումներ ՀՀ ոստիկանությունում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ