Armenian text to speach

Պահքի սեղան․ պասուց տոլմա, ինչպե՞ս պատրաստել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի հինգերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։

Պասուց տոլմա

Պասուց տոլմա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է սիսեռ, ոսպ, լոբի, բլղուր կամ հաճար, սոխ, լոլիկի մածուկ, չորացած ռեհան, չորացրած ծիտրոն, կաղամբի թթու, սեւ ու կարմիր պղպեղ, աղ ու աեւածաղկի ձեթ։

Մեզ անհրաժեշտ է հավասարաչափ ՝ 1 բաժակի չափով, լոբի, ոսպ, սիսեռ, որոնք պետք է մոտ 8 ժամ թողնել ջի մեջ՝ պարբերաբար փոխելով ջուրը։ Թրջված սիսեռին, ոսպին եւ լոբուն ավելացնում ենք բլղուրը եւ բրինձը։ 2-3 գլուխ սոխ ոչ շատ մանր կտրտում ենք ու սոխառած անում, ապա թղնում ենք հովանա եւ համեմում ենք աղով, պղպեղով եւ լոլիկի մածուկով (տոմատով՝ մոտ 4 ճաշի գդալ)։ Բոլորը զանգվածները խառնում ենք իրար, ավելացնում մեկ բաժակ եռման ջուր, լավ խառնում եւ թողնում կես ժամ հանգստանա, որպեսզի ավելի հյութեղ դառնա։

Կես ժամ անց, արդեն պատրաստ միջուկը փաթաթում ենք թթու դրած կաղամբի տերեւների մեջ եւ շարում թասում։ Երբ ամբողջովին տոլման շարում ենք թասում ավելացնում ենք ջրի հետ բացած տոմատ, ապա ծանր ափսե ենք դնում վրեն։ Դնում ենք մարմանդ կրակին եւ եփում մոտ 4 ժամ։

Պասուց տոլման կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում, այնպես էլ սառը։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:




Լրահոս