Armenian text to speach

«․․․ Հող էիր եւ հող կդառնաս»․ ինչո՞ւ Պահքի առաջին կիրակին կոչվեց Արտաքսման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման։

Արտաքսման կիրակիի եւ նրա անվան ծագման մասին Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված է․ «․․․Եւ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից եւ ստեղծվել էր» (Ծննդ․ 3։23)։ Այն հիշեցնում է Ադամի Դրախտից արտաքսումը՝ իր անհնազանդության պատճառով։ Արտաքսման կիրակի նաեւ մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին է։

Արտաքսման կիրակի նախապատմությունը հետեւյալն է․ Ադամը, որ տվյալ դեպքում խորհրդանշում է ողջ մարդկությանը, ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրազանց գտնվելով՝ համտեսեց արգելված պտուղը։ Որպես պատի-՝ մարդն, իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից եւ անիծվեց։ Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը եւ կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա եւ վերջում էլ ասվեց նրան՝ «․․․հող էիր եւ հող կդառնաս» (Ծննդ․ 3։19)։

Նանիկ Աղասյան




Լրահոս