Armenian text to speach

Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2023թ. մարտի 13-ին սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: Նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:

Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի կինը՝ Ռեբեկա Աբրահամյանը, մայրը՝ Մարիա Թամրազյանը, քույրը՝ Սոնա Թամրազյանը, որդիները՝ Հովիկ և Ֆելիքս Թամրազյանները և այլ փոխկապակցված անձիք, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է:

Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ սեփականատերերի՝ գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշում, ապացույց ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկը: Այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում նախապես գույքի ցանկ հրապարակելուց:




Լրահոս