Բնապահպանական նախարարությունը մինչ այժմ ոչ մի մասնագիտական նախարար չի ունեցել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցի ընթացում, անդրադառնալով Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի գործունեությանը, նշեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:
«Երբ մեր բնական ռեսուրսները սկսեցին գերօգտագործվել, բնապահպանության նախարարը ոչ մի պորֆեսիոնալ մոտեցում չցուցաբերեց և ես կարծում եմ այդպես էլ կշարունակվի: Բնապահպանության նախարարությունը դարձել է մի գործիք, որը ենթարկված է քաղաքական պատվերի. վերւից պատվեր կա, կատարում են: Եթե դա մի օր փոխվի` ես կզարմանամ: Ես կարծում եմ, որ ոչ մի բան չի փոխվի: Մենք տեսնում ենք, որ իրար հաջորդող նախարարները ոչինչ էլ չեն փոխել», – նշեց նա:
Զառափյանը նշեց, թե արդեն գիտե, որ Արամ Հարությունյանը կրկին չի վերանշանակվի իր պաշտոնում և հավելեց, թե գիտե, թե ով է նոր նախարարը, սակայն չի ցանկանում բարձրաձայնել: Միաժամանակ նա նշեց, թե նոր նախարարի դեպքում էլ ոչինչ չի փոխվի:
Անդրադառնալով այն առաջնային խնդիրներին, որոնք պետք է լուծի նոր նախարարը, նա նշեց. ջրային պաշարների ճիշտ օգտագործումը, հողի խնդիրը, հանքարդյունաբերությունն ու անտառները: