Armenian text to speach

Ուկրաինան ցանկանում է համագործակցել Ճապոնիայի հետ պաշտպանական հարցերում․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինան ցանկանում է համագործակցել Ճապոնիայի հետ պաշտպանական հարցերում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ճապոնիան այն երկրներից մեկն է, որն ունի լիցենզավորված կամ տեղական արտադրության հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են հակազդել բալիստիկ սպառնալիքներին։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք համագործակցել, համատեղ արտադրություն ունենալ կամ գիտելիքներ փոխանակել»,-ասել է Ուկրաինայի նախագահը ճապոնական Kyodo News լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Զելենսկին նաև նշել է, որ կան այլ ոլորտներ, որոնցով Ուկրաինան կարող է կիսվել և որոնք օգտակար են Ճապոնիայի համար՝ կիբերանվտանգություն, անօդաչու թռչող սարքեր, էներգետիկայի և կարևորագույն ենթակառուցվածքների ճգնաժամային կառավարում, ինչպես նաև ժամանակակից պատերազմի ավելի լայն փորձ։




Լրահոս