Armenian text to speach

Շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում Աջափնյակում տեղի ունեցած դեպքերի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանում շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Խուզարկությունները նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ վարույթով են իրականացվում։

Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ: Հայտնել են Քննչական կոմիտեից։




Լրահոս