ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տանը, անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք նա դիտարկում է սահմանափակ հարվածի հնարավորությունը՝ Իրանին ճնշելու համար՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար, ԱՄՆ նախագահն ասել է. «Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ դիտարկում եմ դա»։
Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել։





























