
Իսրայելցիները դեկտեմբերի 15-ին այրել են Պաղեստինի Ռամ Ալլահ շրջանի Բուրկա գյուղի մզկիթը: 24 ժամվա ընթացքում սա արդեն 2-րդ այրված մզկիթն է, իսկ դեկտեմբերի 14-ին այրվել է Ակաշա մզկիթը: Պաղեստինի իշխանություններն իրենց բողոքն են հայտնել Իսրայելի բանակին մզկիթներ այրելու առիթով:Ռամ Ալլահի քաղաքապետ Լեյլա Գհանամը հայտնել է, որ մզկիթն արագ կվերակառուցվի:Իսրայելցիների ահաբեկչական գործողությունները պաղեստինցիների դեմ խոչընդոտ չեն հանդիսանա ստեղծելու Պաղեստինի ինքնիշխան պետություն”,- նշել է նա: