Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Երևանում: ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն Հաղթանակի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը․ այս պահին տարածքը պարեկները սահմանազատում են։
Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնել էր,որ մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Քնար Մանուկյան























