Armenian text to speach

Հրազդան գետում մաhացած հայտնաբերված նախկին դատախազը անցած տարի էր պաշտոնից ազատվել. ո՞ր պաշտոնյայի աներձագն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը Ազգային բյուրո պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ)-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի աներձագն էր։

Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Քիչ առաջ, հայտնել էինք,որ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Երևանում: ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը:

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնել էր,որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է։

Քնար Մանուկյան
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



Լրահոս