Armenian text to speach

Քոչարյանի թվերը «նկարած էին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա մամլո ասուլիսում  խոսելով քոչարյանական կադրերի նշանակման մասին, ասաց, որ  Քոչարյանը Հայաստանին օտար մարդ չէ,  նա շատերի հետ աշխատանքային հարաբերություններ ունի: «Քոչարյանը օտար չէ Հայաստանին» ասելով` Արշակյանը նկատի ունի նաև  Քոչարյանի մասնակցությունն արցախյան պատերազմին:

Ըստ Արշակյանի` ճիշտ չի ասել Քոչարյանի կադրեր, քանի որ այդ կադրերը կա՛մ պրոֆեսիոնալ մարդիկ, են կա՛մ իշխանություն սիրող, որոնց կարելի է անվանել ճիշտ այդպես, այսինքն` մարդիկ, որոնք անում են այն, ինչ թելադրում են վերևից:

Ասուլիսի մյուս բանախոս, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով էլ  պետք է հասկանալ` իշխանությունն ո՞ւմ է ծառայելու:

«Քոչարյանը երբեք Հայաստանին չի ծառայել, նա ծառայել է իր ամբիցիաներին ու ձգտումներին»,- ասաց Շիրխանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի` Մաքսային միություն մտնելուն, դա ըստ Շիրխանյանի, կօգնի Հայաստանի արդյունաբերության զարգացմանը:

Armlur.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս Քոչարյանը չի ծառայել  Հայաստանին, եթե նրա օրոք եղել են տնտեսական աճ երկնիշ թվերով, Շիրխանյանն ասաց. «Դրանք շինծու թվեր են: Դրանք «նկարած» թվեր էին»:

Սոնա Դավթյան




Լրահոս