«Նարեկ Սարգսյանը նույնիսկ Ճարտարապետների միության անդամ չէ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանով օրեր առաջ քաղաքաշինության նախարար էր նշանակվել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Շատերի մոտ այս նշանակումը զարմանք է առաջացրել:

Այս նշանակումից զարմացած է նաև Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկ Սարգսյանն իրենց գլխավոր օպոնենտն է:

«Նա նույնիսկ Ճարտարապետների միության անդամ չէ և ճարտարապետների 90 տոկոսը դեմ է նրա նշանակմանը: Ես չգիտեմ, թե նա ի՞նչ գործունեություն կարող է ծավալել: Միգուցե նոր պաշտոնում փոփոխություններ առաջարկի և լավ գործի», – նշեց նա:




Լրահոս