ԱՄՆ զինված ուժերը սկսել են դուրսբերման գործընթացը Սիրիայից՝ լքելով երկրում գտնվող իրենց ամենախոշոր ռազմաբազան։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվական ցանցը։
Հեռուստաընկերության թղթակցի փոխանցմամբ՝ ամերիկյան զորքերը մեկնարկել են Սիրիայից դուրս գալու և Իրաքի Քրդստանի տարածաշրջան վերատեղակայվելու գործընթացը։
Ըստ հրապարակման՝ խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հասաքայի նահանգի գյուղական հատվածում գտնվող Քասրակ ռազմաբազային, որը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ ռազմակայանը երկրում։
Դուրսբերումը, ըստ աղբյուրի, ներառում է ինչպես անձնակազմի, այնպես էլ ռազմական տեխնիկայի տեղափոխում Իրաքի Քրդստան։
Գործընթացի ծավալի, ժամկետների կամ ընդհանուր շրջանակի վերաբերյալ առայժմ հավելյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























