Armenian text to speach

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի Ժնևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հինգշաբթի օրը Ժնևում կանցկացնեն միջուկային բանակցությունների երրորդ փուլը։

Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարար   Բադր Բին Համադ Ալբուսայիդը՝ հաստատելով, որ հանդիպումը կկայանա Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Օմանը վերահաստատել է իր միջնորդական դերը Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի դիվանագիտական գործընթացում։

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ–Իրան բանակցությունները նախատեսված են այս հինգշաբթի Ժնևում՝ համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու դրական տրամադրվածությամբ», — գրել է օմանցի բարձրաստիճան դիվանագետը։

Հայտարարությունը հաջորդել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի ՝ CBS-ին տված հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ հնարավոր է հինգշաբթի Ժնևում հանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի  հետ։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս