Armlur.am-ի տեղեկությունների համաձայն վաղը խորհրդարան է գնալու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Մեր տեղեկությունների համաձայն, Նահապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Նշենք, որ հանձնաժողովում հաղորդումը քննարկելուց հետո, այն կներկայացվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ:
Սոնա Գրիգորյան























































































