Իրան-Ռուսաստան բիզնես խորհրդի նախագահ Լեոնիդ Լոժեչկոն հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան ունեն մեծ ներուժ տարեկան առևտրի շրջանառությունը 10 միլիարդ դոլարից ավելի բարձրացնելու համար։
Նա նշել է, որ երկու երկրների միջև բիզնեսի ընդլայնման և զարգացման հեռանկարը կբարելավվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մաքսային համաձայնագրերի իրականացման շնորհիվ։
Լոժեչկոն կոչ է արել երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորինս ջանքեր գործադրել երկկողմ առևտրի մակարդակը բարձրացնելու համար։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել ռուսաստանյան և իրանական ձեռնարկատերերի տվյալների բանկ, ովքեր պատրաստ են համագործակցել այս ուղղությամբ ։
Բացի այդ, ռուսական կողմը պետք է ամրապնդի տեղեկատվական միջավայրը և Իրանի ընկերությունների համար ստեղծի առավել լավ պայմաններ Ռուսաստանում։
Լոժեչկոն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն մեծ հնարավորություններ և կարողություններ երկկողմ առևտրի մակարդակը նախկինից ավելի բարձրացնելու համար։ Ներկայում Իրանում գործում են բազմաթիվ նորարարական և տեխնոլոգիական ձեռնարկություններ, որոնք հեշտությամբ կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստան, հավելել է նա։
Հեղինակ՝ Անի Վարդանյան



















































































