Armenian text to speach

Արաքսի վրա ավտոմայրուղային կամուրջի նախագիծը՝ Իրան-Ադրբեջան բանակցությունների օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության ընդլայնման և զարգացման անհրաժեշտության մասին։

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, որը Ադրբեջանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական համագործակցության 17-րդ հանձնաժողովի նիստին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերն ու երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Ալիևը նշել է, որ ընթացիկ համատեղ նախաձեռնությունները երկու երկրների համար լայն հնարավորություններ կստեղծեն և հույս է հայտնել, որ բանակցությունները կբերեն դրական արդյունքների։

Իրանի նախարարն իր հերթին ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև առկա պատմական, կրոնական և մշակութային ընդհանրությունները կարևոր հիմք են երկկողմ համագործակցության զարգացման համար՝ հատկապես տրանսպորտի և տարանցման ոլորտներում։

Քննարկվել է նաև Արաքս գետի վրա ավտոմայրուղային կամրջի կառուցման նախագիծը, որը կապելու է Աղբանդ և Քելալեհ շրջանները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կասպից ծովում համատեղ նավթային հանքավայրերի շուրջ և հարևան երկրների հետ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում երկկողմ և բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս