Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվում են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։ Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։























