«Նարեկ Սարգսյանին պետք է պահել բետոնե խցիկում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ղեկավարման տարիներին  փորձեց  պահպանել  բանկային-ֆինանսական համակարգի կայունությունը, որն իրեն հաջողվեց:

Ասուլիսի մյուս բանախոս, գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանից armlur.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ նոր ձևավորվող կառավարությունից.«Ունեմ լավ սպասելիքներ, եթե դա չունենամ, դա նշանակում է գնալ-ինքնասպան լինել: Կարծում եմ, օրինակ, Դավիթ Հարությունյանը լավ կաշխատի»,- ասաց Արշակյանը:

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանի մասին էլ խոսելիս պրն Արշակյանն ասաց, որ եթե մարդկանց  գնահատենք նրանց անցյալով, ապա  հնարավոր է` ընդհանրապես իշխանություն չունենանք:

«Եթե Նարեկ Սարգսյանի կենսագրությամբ առաջնորդվենք, ապա Նարեկ Սարգսյանին պետք է պահել բետոնե խցիկում: Բայց հնարավոր է նա իր սխալն ուղղի, և նորից կանաչապատի  քաղաքը, քանի որ նա զրկեց մեր քաղաքը կանաչից»,- ասաց բանախոսը:

Վահան Շիրխանյանն էլ ասաց, որ նոր կառավարությունը պետք է  հետամուտ լինի իրական հատվածի` արդյունաբերության, կիրառական գիտության, գյուղատնտեսության զարգացմանը:

Սոնա Դավթյան




Լրահոս