Armenian text to speach

43 տարեկան կալանավոր է մահացել. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավոր է մահացել։ Վերջինս 43-ամյա Տավրոս Ալբերտի Ոսկանյան է, որը ունեցել է այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են եղել։

ArmLur.am-ը դիմեց Քրեակատարողական ծառայություն, որտեղից ՔԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց. «ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»։

Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկներում 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք։

Քնար Մանուկյան




Լրահոս