Armenian text to speach

Պերուում ուղղաթիռի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պերուի հարավում Մի-17 ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի ռազմաօդային ուժերը։

«Հատուկ նշանակության ուժերը, համակարգված ազգային ոստիկանության հետ, կարողացել են գտնել Մի-17 ուղղաթիռը, որի հետ ռադիոկապը կորել էր երեկ կեսօրին։ Ուղղաթիռը հայտնաբերվել է Չալա Վիեխո քաղաքի մոտակայքում, Կարավելի նահանգի Չալա շրջանի, Արեկիպա դեպարտամենտի մոտ», – ասվում է հայտարարության մեջ։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հաստատել են անձնակազմի չորս անդամների և 11 ուղևորների, այդ թվում՝ երեխաների, մահը։ «Ինքնաթիռը ուղևորվում էր որոնողական-փրկարարական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև Արեկիպա տարածաշրջանում ջրհեղեղներից, գետերի հեղեղումներից և այլ արտակարգ իրավիճակներից տուժած համայնքներին օգնություն ցուցաբերելու համար», – ավելացվում է հայտարարության մեջ։

Վթարի պատճառը դեռևս պարզված չէ։




Լրահոս