Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտնվել է դատական քաշքշուկի մեջ. ըստ մեր տեղեկությունների` նրա նախկին կինը` Արմենուհի Առուշանյանը, դիմել է դատարան` Արամյանից պահանջելով իր օժիտն ու հասանելիք բաժնեմասը: Ընդ որում, տեւական ժամանակ է` նախկին ամուսինների միջեւ ընթանում է դատական այս քաշքշուկը: Ավելին, իր հերթին մինչ օրս արգելանքի տակ է գտնվում նաեւ Առուշանյանի հայրական տունը, քանի որ Արամյանն էլ այնտեղից է բաժին պահանջում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սկզբում Արամյանն ասաց, թե այդ հարցով զբաղվում է փաստաբանը, իսկ մի քանի օր անց հայտնեց, թե դեռ փաստաբան չունի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ